35161 դիտում
11:23 04-01-2023
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan XTrail-ն ու Opel Vectra-ն, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 4-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի՝ Նորամարգ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Էդուարդ Պետրոսյանի վարած Opel Vectra մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Միքայել Մարդոյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Նշան Հակոբյանն ու Արսեն Մարտիրոսյանը։
Վթարի փաստով 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դեպի Մասիս ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+