211652_close_icon
views-count1053 դիտում article-date 17:11 06-01-2023

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժիններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Արդյունքում՝ Գեղարքունիքի մարզային վարչությունում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և պահունակ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, «ՄՈՒ 7502» ինքնաձիգի և 7,62 մմ տրամաչափի 29 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Գավառի բաժնում։

Ճամբարակի բաժնում էլ կամավոր հանձնել են որսորդական ողորկափող հրացան, պայթուցիչով «Ֆ-1» տեսակի նռնակ, 2 հատ 12,7 մմ «ԴՇԿ», տրոտիլ պայթուցիկ, «Կարաբինի» 7,62 մմ տրամաչափի՝ 10, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև Սևանի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են առանց գործարանային համարի ատրճանակ՝ փամփշտատուփով և «ՏՕԶ» տեսակի 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ։ Ոստիկանության Վարդենիսի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, 2 փամփշտատուփի և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

Կրկին հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր