211652_close_icon
views-count2476 դիտում article-date 17:49 06-02-2014

Սիրիայում կռվող ադրբեջանցիները հայտարարել են, որ կռվում են հայերի, ռուսների և իրանցիների դեմ

Սիրիայում կառավարական զորքերի դեմ կռվող ադրբեջանցի զինյալները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ իրենք Սիրիա են եկել՝ կռվելու իրանցիների, հայերի և ռուսների դեմ: «Ֆուրքան Ազերի» մականվամբ ադրբեջանցի ահաբեկիչը ասել է, թե հայտարարությունն ուղղված է ադրբեջանցի մուսուլմաններին, ովքեր «հայերի, ռուսների և իրանցիների կողմից ճնշման են ենթարկվել Սիրիայում»: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սիրիայում Ան-Նուսրա ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող ևս 2 ադրբեջանցիներ են ոչնչացվել: Մոջահեդները չեն հրապարակել նրանց անունները, միայն հայտնի են վերջիններիս մականունները՝ «Ֆարիզ» և «Զիկո»: Նշենք, որ մինչ օրս Սիրիայում ահաբեկիչների շարքերում կռվող 18 ադրբեջանցի է չնչացվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր