1272 դիտում
15:47 07-01-2023
Հունվարին Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է մոբիլիզացնել ևս 500 հազար զինվորական.
2023 թվականի հունվարին Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մոբիլիզացնել ևս 500 հազար զինվորական՝ ի հավելումն 2022 թվականի աշնանը բանակ զորակոչված 300 հազար ռուսների։ Այս մասին բրիտանական The Guardian թերթին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։
Միևնույն ժամանակ Բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Պավել Լատուշկոն է մտահոգություն արտահայտել է Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին տված հարցազրույցում, որ Բելառուսի իշխանությունները շուտով կարող են սկսել մոբիլիզացիա Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնելու նպատակով։
Նրա խոսքով, մոբիլիզացիայի համար գրեթե ամեն ինչ պատրաստ է։ Երկրի տարբեր քաղաքների ներքին գործերի մարմինների աշխատակիցների մեծ մասն ստիպված են եղել հանձնել իրենց անձնագրերը, պնդում է Լատուշկոն։ «Սա նշանակում է, որ մոբիլիզացիայի դեպքում նրանք չեն կարողանա լքել երկիրը»,- պարզաբանեց ընդդիմադիրը։ Բացի այդ, նա հավելել է, որ Բելառուսում ավելանում է և՛ ռուս զինվորների, և՛ ՌԴ զինտեխնիկայի քանակը, և՛ կանոնավոր զորավարժություններ են անցկացվում թե՛ առանձին ռուսական զորքերի կողմից, թե՛ բելառուսական ստորաբաժանումների հետ միասին։

Նմանատիպ նյութեր
5725 դիտում
11:48 21-01-2015
Դրամապահոցից 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրո հափշտակողը բանկի աշխատակիցն էր. տեսանյութ
1639 դիտում
10:58 25-11-2016
Ռուսաստանի Դաշնությունը չի ծրագրում փոխել ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին. «Հայոց աշխարհ»
Այս բաժնից
697 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
919 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում