211652_close_icon
views-count1082 դիտում article-date 12:18 09-01-2023

«Ոչ մի ձև դեմը չենք կարում առնենք. էսի ուրիշ հարց ա». Կորեայի ձորում էլի տուն են կառուցում. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կորեայի ձորում նորից խնդիր ենք ունեցել, շինաղբ են տարել թափել: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգվարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով նաեւ հետաքրքրվեց, թե ինչ կազմակերպություն է եղել դրա հեղինակը, հայտնում է News.am-ը։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ասաց, որ տեղյակ է դեպքից. «Կազմակերպություն չի, քաղաքացի է, որն արդեն երրորդ անգամ է նույն գործողությունն անում: Ինքն այնտեղ ապօրինի շինություն է անում: Նույն օրը, նույն վայրկյանին քանդվել է: Մոտ մեկ ամիս առաջ նորից նույն գործողությունն արել է ու նորից քանդվել է»:

Քաղաքապետն առաջարկեց այդ տարածքում առանց լարի աշխատող տեսախցիկ տեղադրել եւ վերահսկել, ինչին Ազատյանն արձագանքեց. «Դա էդ հարցը չի, էսի ուրիշ հարց ա: Ուղղակի համայնքի հողի վրա տուն է սարքում: Երկու անգամ իր տունը քանդվել է, որից մեկը եղել է երկու օր առաջ: Երեք եղբայրն են, որոնցից մեկը հոգեկան խնդիրների մեջ է, ոչ մի ձեւի դեմը չենք կարում առնենք: Պետք է սարքի՝ քանդենք: Համագործակցում ենք ոստիկանության հետ»:

Քաղաքապետ Սարգսյանն էլ առաջարկեց առանձին այդ հարցը քննարկել, հասկանալ, թե ինչ լուծումներ կարող են լինել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր