211652_close_icon
views-count6164 դիտում article-date 09:31 10-01-2023

Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել Mini Cooper մակնիշի ավտոմեքենայում․ ժամանել են հրշեջ-փրկարարները, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցի թիվ 21/1 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան մարել, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոմեքենայում առաջացած կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Մինչ հրշեջների ժամանումը, Mini Cooper մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ավտոմեքենայի սեփականատեր Հովհաննես Շահինյանը։ Այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր