1173 դիտում
15:31 10-01-2023
ՀԱՊԿ շտաբը ստացել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը զորավարժությունների աննպատակահարմարության մասին
ՀԱՊԿ Միավորված շտաբն ստացել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունը 2023թ. ՀԱՊԿ խաղաղարար ուժերի զորավարժությունների աննպատակահարմարության մասին, մշակվում է այլ պետությունների տարածքում զորավարժությունների անցկացման հնարավորությունը, տեղեկացրել է շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
«ՀԱՊԿ Միավորված շտաբը ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկությունը 2023թ. Հայաստանի տարածքում ՀԱՊԿ Խաղաղարար ուժերի զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։ ՀԱՊԿ Միավորված շտաբում ներկայում մշակվում են այդ զորավարժությունները ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հնարավորությունների եւ 2023թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների պատրաստման եւ ուժերի ու միջոցների ձեւավորման համատեղ պատրաստման պլանի ճշտման առաջարկները»,- լրագրողներին ասել է Շչեգրիկովիչը։

Նմանատիպ նյութեր
3142 դիտում
20:01 28-09-2019
Նիկոլ Փաշինյանը հետևել է զորավարժությունների ընթացքին, դիմել զորավարժությունների մասնակիցներին
Այս բաժնից
871 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
922 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg