211652_close_icon
views-count1273 դիտում article-date 17:02 10-01-2023

Գուցե ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ զորախումբ գործուղելու հարցով․ Փաշինյան․ NEWS.am

Եթե Հայաստանը դիմի ՄԱԿ-ի ԱԽ, նշանակում է, որ դիմում է նաեւ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրում է NEWS.am-ը։

«Երբ մենք խոսում ենք այն մասին, եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ռուս խաղաղապահների միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ զորախումբ գործուղելու հարցով»,- նշեց Փաշինյանը։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը լրանալու դեպքում Հայաստանը դիմի ՄԱԿ-ի ԱԽ, Փաշինյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ իրավիճակից բխող որոշումներ պետք է կայացնենք։ Կարող է դրա անհրաժեշտությունն ուղղակի չլինել, կարող է և լինել»։

Նմանատիպ նյութեր