211652_close_icon
views-count1871 դիտում article-date 19:15 10-01-2023

Գեւորգ Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վարույթ է ընդունվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսաներեքերորդ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 3-ին վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատախազությունից։

Հայցադիմումը Դատախազության կողմից դատարան էր ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գ.Կ.-ից եւ նրա հետ փոխկապակցված երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

Երեւան քաղաքում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363 մլն 565 հազար դրամ. 173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ. 276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել:

Նշենք, որ խոսքը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր