211652_close_icon
views-count1231 դիտում article-date 16:30 15-01-2023

Նեպալում մարդատար ինքնաթիռի կործանումից զոհվել են բոլոր ուղևորները

Նեպալում մարդատար ինքնաթիռի կործանման վայրում զոհվել են բոլոր ուղևորները։ Այս մասին հայտարարել է երկրի ավիացիոն վարչակազմի ներկայացուցիչը։

BNO գործակալությունը, վկայակոչելով երկրի իշխանություններին, հայտնում է, որ ինքնաթիռում եղել է 72 մարդ, այդ թվում՝ 10 օտարերկրյա քաղաքացի և 3 նորածին։

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել Նեպալի արևմուտքում գտնվող Պոխարա քաղաքի օդանավակայանի թռիչքուղուն հասնելուց ընդամենը 10 վայրկյան առաջ։ Ինքնաթիռը Կատմանդուից ուղևորվում էր Պոխարա։ Այն կործանվել է անտառապատ տարածքում, որը գտնվում է Սեթի Գանդակի գետի ափին, որը հոսում է հին ներքին օդանավակայանի ու Պոխարա միջազգային օդանավակայանի միջև։

Կառավարությունը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել՝ կապված Պոխարա օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետ։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր