211652_close_icon
views-count1055 դիտում article-date 10:26 17-01-2023

Տիգրան Խաչատրյանն ազատվում է նախորդի կադրերից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարական կաբինետում շուրջ մեկ ամիս պաշտոնավարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս ժամանակահատվածում պաշտոնանկությունների շքերթ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանը պաշտոնի նշանակվելուց տասն օր անց՝ դեկտեմբերի 28-ին, սկսել է ազատման դիմումներ ստորագրել: Նախորդ տարվա ավարտին՝ երկու, իսկ արդեն 2023-ի հունվարի 3-ից մինչ օրս փոխվարչապետի գրասենյակում չորս ազատում է եղել:

Ինչ վերաբերում է նշանակումներին, ապա դրանք երկուսն են. Լիանա Խաչատրյանը՝ փոխվարչապետի օգնական, իսկ Արման Ադիլխանյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավար է նշանակվել: Երկուսն էլ, ի դեպ, Խաչատրյանի հետ մեկտեղ Ֆինանսների նախարարությունից են փոխվարչապետի գրասենյակ գնացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխվարչապետ Խաչատրյանն առաջիկայում ազատման նոր հրամանագրեր կստորագրի ու թափուր մնացած պաշտոններում յուրայիններին կնշանակի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր