786 դիտում
12:10 18-01-2023
Բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է
Բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեություն։ Ազգային ժողովը հունվարի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
Հունվարի 16-ին նախագծի անհրաժեշտությունը ներկայացնելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ բնակարանային ֆոնդի սեփականաշորհումից և կառավարման մարմինների ձևավորումից ի վեր բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասով գիտելիքի, փորձառության և այլ պահանջներ սահմանված չեն: Մինչդեռ իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքների բացակայության պարագայում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է շենքերի տեխնիկական վիճակի վատթարացմանը:
Խնդրի լուծման նպատակով ընդունված օրենքով բազմաբնակարան շենքի կառավարումը կդրվի մասնագիտական հենքի վրա: Օրենքով ՀՀ կառավարության համար նախատեսվել են լիազորող նորմեր, որոնց հիման վրա 2022-2024թթ. ընթացքում կառավարությունը կսահմանի բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգերը: Բացի այդ, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան կմշակվեն և կկազմակերպվեն դասընթացներ:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականից:
Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 3 եղանակով՝ համատիրություն, լիազորագրային կառավարում և հավատարմագրային կառավարում: Իսկ ձևավորված կառավարման մարմիններ չունեցող շենքերի կառավարումը, օրենքի համաձայն, պետք է իրականացնի համայնքը:

Նմանատիպ նյութեր
3280 դիտում
12:55 27-03-2018
Ստեղծվել է արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
991 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
970 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
907 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր