211652_close_icon
views-count773 դիտում article-date 12:40 18-01-2023

Իսպանիայի վարչապետը հայտնել է Եվրոպայում Պուտինի «գաղտնի դաշնակիցների» մասին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ եվրոպական երկրներում կան այժմյան ռուսական իշխանությունների գաղտնի կողմնակիցներ, որոնք թաքցնում են իրենց համակրանքը Մոսկվայի հանդեպ։

Իսպանիայի վարչապետը կոչ է արել Եվրոպայում պայքարել Կրեմլի գաղտնի գործակալների դեմ:

«Ռուս ավտոկրատը միայնակ չէ աշխարհը պառակտելու և ժամացույցը հետ շրջելու իր ռեակցիոն ցանկության հարցում: Նա շատ դաշնակիցներ ունի Եվրոպայում, որոնք այժմ թաքցնում են իրենց համակրանքը Պուտինի նկատմամբ, բայց ընդամենը մեկ տարի առաջ նրանք գնացել էին նրա մոտ և գովում էին նրա մեթոդները»,- ասել է Սանչեսը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ. նրա խոսքերը մեջբերում է La Vanguardia-ն։

«Մենք պետք է թույլ չտանք այդ քաղաքական ուժերին ներթափանցել հասարակական մարմիններ և ոչնչացնել ԵՄ-ն ներսից»,- ասել է Սանչեսը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

Նմանատիպ նյութեր