211652_close_icon
views-count744 դիտում article-date 12:47 19-01-2023

Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գեղարքունիքում 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գեղարքունիքում 15 զինծառայողի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել․

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Այս ծանր պահին մեր եղբայրների հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։

Նմանատիպ նյութեր