1203 դիտում
23:01 20-01-2023
Շիրակի մարզպետը եղբորը նշանակել է պաշտոնի՝ առերեւույթ հանգեցնելով շահերի բախման. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել. «Հետք»
Hetq.am-ը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի վերաբերյալ, քանի որ վերջինիս գործողությունները, ըստ ԿԿՀ-ի, առերեւույթ շահերի բախման են հանգեցրել:
Բանն այն է, որ Ն. Բաղդասարյանը, որը Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ. նոյեմբերից, ամիսներ անց՝ 2022 թ. ապրիլին, հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում՝ վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Սրա հետեւանքով, ինչպես նշել է ԿԿՀ-ն, շահերի բախման իրավիճակ է ստեղծվել:
Համապատասխան որոշումը հանձնաժողովը կայացրել է 2022 թ. դեկտեմբերի 9-ին, սակայն այն ԿԿՀ կայքում տեղադրվել է վերջերս: «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ այդ ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն (ԿԿՀ-ի այս որոշումից հետո փոփոխություններ են կատարվել օրենքում)՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»:
Նույն օրենքի համաձայն՝ «պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ իր կամ իր հետ փոխկապակցված անձի … իրավական դրության բարելավմանը, … իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը»։
Օրենքի իմաստով եղբայրը եւս համարվում է փոխկապակցված անձ: Ընդ որում՝ օրենքը նշում է. «Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց»:
ԿԿՀ-ն նշել է, որ կառավարման խորհրդի անդամի պաշտոնը ենթադրում է որոշակի կառավարչական լիազորություններ՝ ընտրում է տնօրեն, հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը, տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն եւ ներկայացնում պետական լիազորված մարմնի (այս դեպքում՝ մարզպետարանի) հաստատմանը եւ այլն: Բացի դրանից՝ խորհրդի անդամի պարտականությունների շրջանակը ներառում է նաեւ խորհրդի, իրեն ներկայացրած լիազոր մարմնի այն հանձնարարությունների, որոշումների կատարումը, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1021 դիտում
21:31 09-05-2024
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերեւույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
3474 դիտում
22:50 29-07-2020
Արիզոնայում ռելսերից դուրս եկած գնացքում հրդեհ է բռնկվել՝ հանգեցնելով կամրջի մասնակի փլուզմանը
Այս բաժնից
772 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1114 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1621 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում