658 դիտում
19:00 21-01-2023
Հռոմի Պապն Ուկրաինա կայցելի ավելի հարմար պահի․ Վատիկան
Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը մտահոգություն է հայտնել Ուկրաինային նոր սպառազինություններ մատակարարելու կապակցությամբ։
«Մենք միշտ ասել ենք, որ Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի, բայց դա պետք է համաչափ պաշտպանություն լինի։ Մենք, ինչպես նաև, ենթադրում եմ, ոչ ոք, չի ցանկանում, որ դա դառնա հակամարտության սրացման պատճառ»,- արքեպիսկոպոսի խոսքերն է մեջբերել Vatican News-ը։
Արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը վերահաստատել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է աջակցել Ուկրաինայում հակամարտության լուծմանը, սակայն միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ «պատերազմող կողմերի հավակնություններն այս պահին չեն համընկնում խաղաղության նախաձեռնության հետ»։ Նա նշել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են բանակցություններ, սակայն նախադրյալները, որ մի կողմը կընդունի մյուսի առաջարկները, բացակայում են։
Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը նշել է նաև, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Երկրորդը ստեղծված պայմաններում չի այցելի Ուկրաինա, որտեղ նրան հրավիրել են այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
«Հռոմի Պապը միշտ հիշում է այդ հրավերի մասին, բայց կարծում եմ, որ նա այցը ցանկանում է իրականացնել ավելի հարմար պահի, իսկ առայժմ, կարծես թե, այդպիսի պահ դեռ չի եկել»,- ասել է արքեպիսկոպոսը։

Նմանատիպ նյութեր
1659 դիտում
22:00 17-10-2015
Հռոմի պապն առաջին անգամ կայցելի Աֆրիկա
4803 դիտում
14:54 18-05-2018
Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում. Աճեմօղլուն խոստանում է հարմար պահի այցելել Երևան
Այս բաժնից
3835 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
970 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1483 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն