211652_close_icon

Հալեպում 5-հարկանի բնակելի շենք է փլուզվել. մահացել է 13 մարդ, անհետ կորածներին դեռ որոնում են

views-count1126 դիտում article-date 19:55 22-01-2023
Հալեպում բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ գիշերը՝ ժամը 3-ին, Շեյխ Մաքսուդ թաղամասում փլուզվել է 5-հարկանի բնակելի շենք։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու բժիշկները փլվածքների տակից դուրս են բերել 13 մարդու, ողջ մնացածների որոնումները շարունակվում են։

Փլուզման պատճառը շենքի հիմքում ջրի արտահոսքն է, ինչից հիմքը քայքայվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր