745 դիտում
10:23 23-01-2023
Ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիսիդան կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի թուլությունն իր ներկա վիճակում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները, քանի որ, նրա կարծիքով, կազմակերպությունը չի կարողացել դիմակայել մարտահրավերներին։ Այս կարծիքը Քիսիդան հայտնել է խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստի ժամանակ։ Գրում են Ճապոնիայի ԶԼՄ-ները։
««Բացահայտվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները՝ ի պատասխան օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային խաղաղության կարգի մարտահրավերին (նկատի ունի ՌԴ հատուկ ռազմական գործողությունը)։ Միջազգային խաղաղության կարգի թուլացումն ակնհայտ է դարձել. որոշ երկրներ օգտագործում են այս հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության հետ իրենց կապերն ամրապնդելու, էներգետիկ և այլ ոլորտներում գործնական օգուտներ քաղելու, ինչպես նաև միջուկային հրթիռների զարգացմանը նպաստելու համար»,- ասել է Քիսիդան:
Վերջերս Ճապոնիան բազմիցս քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և հայտարարել դրա բարեփոխման անհրաժեշտության մասին՝ օրենքի գերակայության և համաշխարհային կազմակերպության բազմակողմ ձևաչափի ապահովման համատեքստում։

Նմանատիպ նյութեր
2595 դիտում
10:58 19-03-2022
Ուկրաինական ճգնաժամը նոր աշխարհակարգի ձևավորման պատճառ է դառնում․ «Հայաստանի Հանրապետություն»
1660 դիտում
09:28 29-07-2015
Ուկրաինական հակամարտությունը մինչ օրս 7 հազար մարդու կյանք է խլել. ՄԱԿ
Այս բաժնից
697 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
766 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg