211652_close_icon
views-count509 դիտում article-date 14:57 23-01-2023

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են․ Վոլոդին

«Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են», - այսօր Թեհրանում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը պաշտոնական այցով Թեհրան է ժամանել կիրակի երեկոյան։

Իրանի մայրաքաղաքում Վոլոդինն արդեն իսկ հանդիպել է իր պաշտոնակից Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆի հետ։ Բանակցությունների մեկնարկին Վոլոդինը հայտարարել է, որ Մոսկվան ու Թեհրանը շարունակում են խորացնել երկկողմ տնտեսական կապերը։

«Երկու երկրների ազգային տարադրամերով իրականացվող գործարքների ընդհանուր ծավալը հասել է 60 տոկոսի։ Դա հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել պատժամիջոցների ազդեցությունը», - հայտարարել է Վոլոդինը։

Նմանատիպ նյութեր