211652_close_icon
views-count786 դիտում article-date 20:34 24-01-2023

ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան  նշել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից։

Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելությունում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ:

«Առաքելության գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ՝ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից:

2022 թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ առաջին դիտորդական խումբը տեղակայվեց երկու ամիս ժամկետով, Եվրոպական խորհրդի երեկվա որոշմամբ Հայաստան ուղարկվող առաքելությունը տեղում կաշխատի երկու տարի:

ԵՄ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի սահմանին և իրավիճակի մասին զեկույցներ կներկայացնի Եվրամիությանը: Ըստ հարցման պատասխանի՝ առաքելությունն ամբողջությամբ կսկսի գործել առաջիկա շաբաթներին։

Նմանատիպ նյութեր