211652_close_icon
views-count810 դիտում article-date 22:41 24-01-2023

Ֆինլանդիան և Շվեդիան փորձում են ՆԱՏՕ-ի հարցով նոր հանդիպում կազմակերպել Թուրքիայի հետ

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտնել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան փորձում են նոր հանդիպում կազմակերպել Թուրքիայի ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներն ու խնդիրները: Գրում է ria.ru-ն։

Ավելի վաղ թուրքական Sabah թերթը գրել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտով Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի եռակողմ բանակցություններն անորոշ ժամանակով հետաձգվել են Անկարայի պահանջով:

«Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան փորձում են նոր եռակողմ հանդիպում կազմակերպել, որտեղ գնահատական կտրվի իրավիճակին», - հայտարարել է Հաավիստոն:

Նմանատիպ նյութեր