211652_close_icon
views-count859 դիտում article-date 17:33 24-01-2024

Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանին՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության օրինագիծը հաստատելու համար

Շվեդիան հետագայում ևս կշարունակի սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ` ահաբեկչության դեմ պայքարի գործում։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմին։

Շնորհակալություն հայտնելով Թուրքիայի խորհրդարանին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրինագիծը վավերացնելու համար՝ Բիլստրյոմը նշել է, որ «իրենք կշարունակեն Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում»։

Շվեդ նախարարը նաև մեկնաբանել է Anadolu-ի այն հարցը, թե ինչպես կանդրադառնա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։

«Բնականաբար, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հավանությունն արժեքավոր է դարձրել ավելի վաղ մեր կնքած համաձայնագրերը։ Մենք համաձայնեցրել ենք Եռակողմ հուշագիրը (Թուրքիա, Ֆինլանդիա և Շվեդիա) 2022 թ. ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովում, և համաձայնագիրը, որն ավելի ուշ կնքվել է Վիլնյուսում։ Այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ։ Ահաբեկչության դեմ մեր պայքարը կշարունակվի նաև հետագայում` Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ», - նշել է նա։

Նմանատիպ նյութեր