878 դիտում
22:16 25-01-2023
Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է նաև հանրային հաշվետվողականության պատասխանատվությունը. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:
«Ձեր, մարզիկների ու մարզիչների տքնաջան աշխատանքի, ինչպես նաև պետության որդեգրած քաղաքականության և սպորտին տրվող աջակցության արդյունքն է, որ 2022 թվականին կայացած տարբեր առաջնություններում մեր երկրի նվաճումների տեսանկյունից ռեկորդային 307 մեդալ ենք նվաճել, որոնցից 104-ը՝ ոսկի, 70-ը՝ արծաթ, 33-ը՝ բրոնզ: Լիահույս ենք՝ հաջորդ տարիներին կունենանք էլ ավելի մեծ արդյունքներ».- մարզաշխարհի ներկայացուցիչներին շնորհավորելով անցած տարի մեծաթիվ հաղթանակների և մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ շարունակական քաղաքականություն է վարվում սպորտի ոլորտին տրվող պետական հատկացումների մեծացման ուղղությամբ: Անցած 2022 թ. մարզական 33 ֆեդերացիաներին տրամադրվող գումարի ծավալը կտրուկ ավելացվել է կազմելով է 1,4 մլրդ դրամ, կրկնապատկվել են որոշ առաջնությունների գծով մարզիկներին ու մարզիչներին տրամադրվող գումարները: Ժաննա Անդրեասյանը նշել է նաև սպորտային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների, անվանական մարզադպրոցների կառուցման մասին, ինչը ևս լինելու է շարունակական աշխատանք՝ նպատակ ունենալով խրախուսել նոր նվաճումների գրանցումը:
«Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է նաև հանրային հաշվետվողականության պատասխանատվությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ պետք է ավելի արդյունավետ դարձնել հաշվետվողականության մեխանիզմները:
Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպման քաղաքականությունը` նշելով, որ 2023 թ. Հայաստանում են անցկացվելու ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների, սամբոյի աշխարհի մեծահասակների, բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունները:
«Միջազգային սպորտի քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու և դիրքը առավել տեսանելի դարձնելու առումով միջազգային խոշոր մրցաշարերի՝ Հայաստանում անցկացումը կարևոր քաղաքականություն է»,- ասել է նախարարը:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է ներկաներին և նշել.
«2023 թվականը նախաօլիմպիական տարի է, և պետք է եռապատկել ջանքերը, որպեսզի արդյունքը լինի գերազանց և Փարիզից վերադառնանք հպարտորեն և հաղթանակներով»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գնումների ընթացակարգերի, մարզական հավաքների կազմակերպման նախահաշիվների, ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ խնդիրները: Ֆեդերացիաների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում իրենց հուզող խնդիրների մասին, հարցուպատասխան ձևաչափով տեղի է ունեցել քննարկում դրանց լուծման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը պարզաբանումներ է ներկայացրել պետական գնումների կազմակերպման գործընթացի վերաբերյալ, պատասխանել ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին:
Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել լինել մասնակցային սպորտի ռազմավարության մշակման գործընթացում՝ հասցեական թիրախները որոշելու և պետական քաղաքականությունն արդյունավետ դարձնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր
1220 դիտում
15:32 06-09-2014
ԱՄՆ-ը մեծացնում է Վրաստանին տրվող ռազմական օգնության չափը
1075 դիտում
16:45 22-01-2015
ԱՄՆ-ն մեծացնում է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը
1532 դիտում
10:35 09-10-2015
Սաուդյան Արաբիան մեծացնում է Սիրիայի ապստամբներին տրվող աջակցությունը
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2890 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2416 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում