211652_close_icon
views-count806 դիտում article-date 21:58 25-01-2023

Իրանը տարեկան մինչև 1 մլրդ դոլար է ծախսում թմրանյութերի դեմ պայքարի համար

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարեկան տարեկան 700 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար է ծախսում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի Իրանի շտաբի գլխավոր քարտուղար Էսկանդար Մոմենին կարևորել է թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային աջակցությունը: Վերջինիս խոսքով՝ միջազգային մարմինների զեկույցների համաձայն՝ թմրանյութերի հայտնաբերման մոտ 92%-ը կատարվում է Իսլամական Հանրապետության կողմից, և երկիրն այս հարցում լիովին միայնակ է։

Պաշտոնյան հավելել է, որ Իրանը միջազգային կազմակերպություններից օգնություն չի ստանում՝ ընդգծելով այն փաստը, որ թմրամիջոցների դեմ պայքարի գործընթացում Իրանի ամենակարևոր խնդիրն այն է, որ երկիրը սահմանակից է Աֆղանստանին, որը թմրանյութերի ամենախոշոր արտադրողն է, իսկ վերջերս նաև դարձել է մետամֆետամինի խոշոր արտադրող:

Նմանատիպ նյութեր