211652_close_icon
views-count1710 դիտում article-date 12:15 29-01-2023

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն այցելել է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամաս և զինվորներին նվիրել մարզումների համար նախատեսված սարքեր

Երեկ՝ հունվարի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն իր աշխատակիցների հետ այցելել է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամաս՝ հյուրընկալվելով զինվորներին՝ նվիրելով մարզումների համար նախատեսված սարքեր:

Հանդիպմանը ներկա էին ոչ միայն զինվորները, այլև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը, ում վարչական շրջանի կողմից հանձնվել է պատվոգիր և հուշամեդալ:  

Արտակ Հովակիմյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել զինվորներին, ովքեր, մեր երկրի համար այսքան ծանր իրավիճակում, մեծ պատասխանատվությամբ և հպարտորեն իրականացնում են իրենց ծառայությունը: 

Յուրաքանչյուր զինվոր պետք է զգա թիկունքի ուժը և հավատա, որ ցանկացած իրավիճակում թիկունքն իր կողքին է և հնարավոր ու անհնար ամեն բան կանի, որպեսզի իր ծառայությունն անցնի ավելի խաղաղ և բարեկեցիկ պայմաններում: 

Տոնդ շնորհավոր, հայ զինվոր

Նմանատիպ նյութեր