732 դիտում
11:57 31-01-2023
Պարենի Համաշխարհային ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը իրականացնել երկրի կարողությունների գնահատում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ հանդիպման առանցքային թեման եղել է բնական աղետների, մարդածին և տեխնոլոգիական վտանգների, համավարակների, պատերազմների և այլ արտակարգ իրավիճակներում հստակ մեխանիզմներ և ընթացակարգեր ունենալու և պետական սոցիալական պաշտպանության համակարգն առավել արդյունավետ գործի դնելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին՝ Նաննա Սկաուն ներկայացրել է Պարենի Համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), տարբեր երկրներում աղետակայունության հզորացման գործում ցուցաբերած աջակցությունը և գրանցած հաջողությունները։
Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը իրականացնել երկրի կարողությունների գնահատում և հզորացում արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության միջոցով արձագանքի տեսանկյունից, ինչպես նաև մշակել ու գործարկել ստանդարտ գործառնական ընթացակարգեր ու միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք կգործեն արտակարգ իրավիճակներում։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար՝ ընդգծելով ծրագրի աջակցության կարևորությունը հատկապետ կոռոնավիրուսային համաճարակից և պատերազմից հետո։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման փուլերը՝
Իրազեկման և ներգրավման փուլ,
Երկրի կարողությունների գնահատման փուլ,
Երկրի կարողությունների հզորացման փուլ
Տարված աշխատանքի գնահատման փուլ,
Գիտելիքի կառավարման փուլ։
Վաչե Տերտերյանը նշել է, որ ներկա իրավիճակում առավել նպատակահարմար է աշխատանքային խմբի ձևավորումը, որը կզբաղվի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության մեխանիզմի և ընթացակարգի մշակմամբ, ինչպես նաև կիրականացնի փաստահավաք առաքելություն պետության ունեցած ռեսուրսների, անվտանգային խնդիրների և կարիքների գնահատման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները և ձեռնամուխ լինել ծրագրի իրականացմանը։

Նմանատիպ նյութեր
2877 դիտում
17:35 11-01-2019
Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
2641 դիտում
23:22 28-05-2021
Ֆրանսիան և Պարենի համաշխարհային ծրագիրը համագործակցում են՝ Հայաստանում տեղահանված անձանց աջակցելու համար
1197 դիտում
23:46 31-05-2021
Առողջ սնունդ, առողջ նախաճաշ. Պարենի համաշխարհային ծրագիրը երեխաներին խրախուսում է նախաճաշել
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան