211652_close_icon
views-count869 դիտում article-date 12:37 31-01-2023

Դանիան Ուկրաինային կհանձնի 19 նոր հրետանային համակարգ

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիկոլայև և Օդեսա կատարած այցերից հետո, Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինային կհանձնվի 19 նոր հրետանային համակարգ։

Երկուշաբթի օրը Զելենսկին եւ Ֆրեդերիկսենն այցելել էին Նիկոլայևի մարզպետարանի ավերված շենք և բուսայուղի տերմինալներ, ծովային առևտրային նավահանգիստ, ինչպես նաև անհատական ջերմոց։

Զելենսկու խոսքով՝ Դանիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ուկրաինայի պահանջմունքները՝ կապված «հակաօդային և հականավային պաշտպանության ամրապնդման, ինչպես նաև հաուբիցների մատակարարումների ավելացման հետ»։

«Դանիան ձեզ կաջակցի այնքան, որքան կպահանջվի։ Մենք ձեզ կաջակցենք զենքով, վարժանքներով, հումանիտար օգությամբ, վերակառուցմամբ, մեր նպատակը   առավել մեծ դոնորներից մեկը մնալն է։ Մենք որոշել ենք ձեզ հանձնել 19 նոր հրետանային համակարգ»,- իր հերթին նշել է Ֆրեդերիկսենը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կշարունակվի նաեւ Ուկրաինայի վերականգնման համար դանիական ընկերությունների ներդրումների մակարդակով։

Նմանատիպ նյութեր