211652_close_icon
views-count792 դիտում article-date 14:58 03-02-2023

Փնտրվում է ՄԻՊ թեկնածու․ երբ ընտրությունը վատի և վատթարագույնի մեջ է․ Oragir.News

Oragir.News-ի տեղեկություններով, իշխանությունը լուրջ կադրային խնդիր ունի։ Մասնավորապես՝ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո կառավարող ուժին՝ ՔՊ-ին չի հաջողվում հարմար ՄԻՊ թեկնածու գտնել։ Սկզբից քննարկվում էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի թեկնածությունը, բայց նրա անձի շուրջ այնքան քննադատություն, ծաղրուծանակ եղավ, որ հրաժարվեցին այդ թեկնածուից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՄԻՊ-ի պաշտոնի համար ամենատարբեր թեկնածուներ են քննարկվում։ Մասնավորապես, քննարկվում է Փաշինյանի նախկին գործընկեր, ոչ վաղ անցյալում ընդդիմադիր, այժմ Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։

Ասում են, որ իշխանությունը քննարկում է նաև Փաշինյանի «կառուցողական» ընդդիմադիր, 1in.am կայքի սեփականատեր Արման Բաբաջանյանի թեկնածությունը, թեև վերջինս չի համապատասխանում օրենքի պահանջներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր