211652_close_icon
views-count862 դիտում article-date 14:25 09-02-2023

Օսթինը և Ստոլտենբերգը քննարկել են Կիևին տրամադրվող օգնությունը, ՌԴ-ին հակազդումը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը, Ռուսաստանին հակազդումը և աջակցություն են հայտնել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին մինչև հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Կողմերը նաև ցավակցություն են հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին: Տեղեկացնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Օսթինը և Ստոլտենբերգը, մասնավորապես, խոսել են «2022 թ.-ի Մադրիդի գագաթնաժողովում ընդունված որոշումների իրականացման առաջընթացի մասին՝ կատարելագործելու ՆԱՏՕ-ի ուժերի հարմարեցումը, որպեսզի ավելի արդյունավետ կերպով լուծվեն Ռուսաստանի, ինչպես նաև ահաբեկչության հետ կապված մարտահրավերները»:

Բացի դրանից, նրանք քննարկել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում անելիքների մասին, որտեղ, ինչպես նշված Է հայտարարության մեջ, «կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ու զսպման ներուժը զորեղացնելու համար»։ Պենտագոնի ղեկավարը և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց աջակցությունն այն բանին, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցեն մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը։

Նմանատիպ նյութեր