790 դիտում
15:17 10-02-2023
Զելենսկին Լեհաստանում հանդիպել է Անջեյ Դուդայի հետ, քննարկել են պաշտպանական դիվանագիտական համատեղ քայլերը
Մի շարք արտասահմանյան այցերի ավարտից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանի Ժեշուվ քաղաքում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի կայքը:
Ուկրաինայի ղեկավարն իր լեհ գործընկերոջը տեղեկացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակի և առաջիկայում իրավիճակի զարգացման կանխատեսումների մասին։ Վլադիմիր Զելենսկին խոսել է Ուկրաինայի ներկայիս պաշտպանական կարիքների և ուկրաինական բանակի հզորացմանն ուղղված իր քայլերի մասին։
Ղեկավարները քննարկել են պաշտպանական ոլորտում հետագա համագործակցության և համատեղ դիվանագիտական քայլերը։
Վլադիմիր Զելենսկին խոսել է նաև Բրյուսել կատարած այցի մասին և ընդգծել ԵՄ-ին արդեն այս տարի Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կարևորությունը ։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ «դա կարևոր շարժառիթ կլիներ ուկրաինական հասարակության և բանակի համար, որոնք անցնում են դժվարին մարտահրավերների միջով»։
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Մեծ Բրիտանիա, որտեղ վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո ելույթ էր ունեցել Բրիտանիայի խորհրդարանում: Այնուհետև Զելենսկին մեկնել էր Փարիզ, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Փարիզից հետո Զելենսկին մեկնել էր Բրյուսել և մասնակցել ԵՄ գագաթնաժողովին՝ որպես պատվավոր հյուր:

Նմանատիպ նյութեր
1057 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
1081 դիտում
17:26 11-06-2019
Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Արթուր Հարազիմի հետ
2496 դիտում
12:21 19-09-2018
Ֆորթ Թրամփ. Անջեյ Դուդան առաջարկել է Լեհաստանում ամերիկյան ռազմակայան տեղակայել ու կոչել Թրամփի անունով
Այս բաժնից
1282 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1153 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1210 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա