211652_close_icon
views-count1621 դիտում article-date 14:51 12-02-2023

Թուրքիայի 10 նահանգներում երկրաշարժից հետո քանդման ենթակա է մոտ 8000 շենք

Ավերիչ երկրաժարշից Թուրքիայի 10 տուժած նահանգներում պետք է քանդվեն մոտ 8000 շենքեր։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին ավելի քան 132,000 շենքերի գնահատումից հետո հայտնել է Թուրքիայի Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությունը:

Շենքերի վիճակը ներկա պահին գնահատում են նախարարության 6000 աշխատակիցներ։ 

«Առայժմ մենք ստուգել ենք 132 898 շենք՝ 10 նահանգներո, որոնցից 7584-ը փլուզվել են կամ շտապ քանդման կարիք ունեն, 12 617 շինություն վթարի պատճառով բնակության համար անպիտան է»,-հայտնել է նախարարությունը։

Ավելի քան 31 000 շինություն չնչին վնաս է ստացել, իսկ ավելի քան 60 000 ընդհանրապես չի տուժել։
 

Նմանատիպ նյութեր