211652_close_icon
views-count1117 դիտում article-date 17:28 12-02-2023

Ոչ պաշտոնական պայմանավորվածության համաձայն՝ Սթոլթենբերգը կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2024-ի ապրիլը

ՆԱՏՕ-ի 30 անդամ-պետությունների միջև ոչ պաշտոնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ դաշինքի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը կշարունակի ղեկավարել Հյուսիսատլանտյան դաշինքը մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը։ 

Այս մասին հայտնել է Welt am Sonntag-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի։ 

Որպես պատճառ՝ նշվում է, որ Սթոլթենբերգին հաջողվել է զգալի հաջողություններ գրանցել ՆԱՏՕ-ի համար ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։ 

Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են, որպեսզի Սթոլթենբերգը գլխավորի 2024-ի ապրիլին Վաշինտոնում ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ կայանալիք հոբելյանական գագաթնաժողովը։ 

Չի բացառվում նաև, որ պաշտոնավարման ավարտից հետո Սթոլթենբերգը կարող է հավակնել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնին։

Նմանատիպ նյութեր