17642 դիտում
19:46 12-02-2023
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Lexus-ն ու Лада-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու Կոտայքի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Լուսակերտ գյուղի վարչական տարածքում՝ Լուսակերտի զորամասի դիմաց, բախվել են Lexus GX 470 եւ Лада 21-012 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, զորամասի ծառայողներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը: Վերջիններս վիրավորին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի եւ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարել նույն վաշտի կրտսեր պարեկներ Նվեր Գրիգորյանն ու Գեւորգ Թումանյանը:
Դեպքի վայր է ժամանել նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+