211652_close_icon
views-count1363 դիտում article-date 11:24 13-02-2023

Ռուսաստանին ցուցադրաբար չեն հրավիրի Չարլզ III-ի թագադրման արարողությանը․ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կելինը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի՝ մայիսին կայանալիք թագադրման արարողությանը ռուսական կողմին ցուցադրական կերպով չեն հրավիրի։ Այս մասին դեսպանն ասել է ria.ru-ի հետ զրույցում։

«Քիչ մարդիկ են հրավիրված, բայց կարծում եմ, որ մեզ չեն հրավիրի ցուցադրական կերպով, ինչպես դա տեղի ունեցավ Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության հետ կապված արարողության ժամանակ»,- ասել է նա։ «Բրիտանական իշխանությունները ցուցադրաբար չհրավիրեցին մեզ և բելառուսներին։ Կարծում եմ՝ նրանք կշարունակեն այդ գործելակերպը»,- եզրափակել է ՌԴ դեսպանը։

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությունը կազմակերպվելու է 2023 թվականի մայիսի 6-ին։ Թագավորը և թագուհին հույս են հայտնել, որ թագադրումը հնարավորություն կտա ամբողջ երկրին մասնակցել տոնակատարությանը և նշել իրենց հետ: 

Նմանատիպ նյութեր