211652_close_icon
views-count889 դիտում article-date 20:28 13-02-2023

Արցախի նախագահը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:

Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր