211652_close_icon
views-count1039 դիտում article-date 17:01 14-02-2023

ՀՀ ԱԳ նախարարն ու Հայաստանում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դևալի ներդրած ջանքերը՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր