211652_close_icon
views-count1054 դիտում article-date 11:52 16-02-2023

Անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լարվածությունը թուլացնելու ուղի գտնեն, նորից կանգնեն համապարփակ և կայուն խաղաղության ուղու վրա. Պետդեպ

Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին ուղղված մեր կոչն այն է, որ անհրաժեշտ է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել, նորից կանգնել համապարփակ և կայուն խաղաղության ուղու վրա: Մենք զբաղվել ենք այդ ջանքերով. մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, և մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպես Միացյալ Նահանգներ, ուղղակիորեն կողմերի հետ, ինչպես նաև հաստատությունների և խմբերի հետ բազմակողմ ձևաչափի միջոցով, օգնի այդ գործն առաջ մղելու համար: Մենք հույս ունենք, որ մյուս երկրները կհղեն ճիշտ նույն ուղերձը»,- ասել է Նեդ Փրայսը:

Նմանատիպ նյութեր