211652_close_icon
views-count910 դիտում article-date 18:34 16-02-2023

Փոխվարչապետը ՀԲ պաշտոնյայի հետ քննարկել է էներգետիկայի զարգացման ոլորտի հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել մասնավորապես էներգետիկայի, առողջապահության և կապիտալի շուկայի զարգացման ոլորտում:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի բարելավման ու կայունության հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր