211652_close_icon
views-count1228 դիտում article-date 11:31 17-02-2023

Ողջունում ենք ցանկացած ջանք, որը կօգնի հասնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության. Պետդեպ

ԱՄՆ փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը մի բան է, որի վրա ներկայիս վարչակազմը շարունակում է աշխատել։

«Դա մի բան է, որի վրա նաև ինքը՝ պետքարտուղարը, բավականին կենտրոնացած է: Եվ այսպես, մենք ողջունում ենք ցանկացած ջանքեր, որոնք կօգնեն մեզ հասնել կայուն խաղաղության», -ասել է Պատելը:

Նա նաև հավելել է, որ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք Հարավային Կովկասի հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն կմիանա պետքարտուղար Բլինկենի Մյունխեն կատարելիք այցին:

Նմանատիպ նյութեր