1219 դիտում
14:46 17-02-2023
2022-ին Նիդերլանդների հետ գրանցվել է փոխադարձ առեւտրի 20%-ը գերազանցող աճ. փոխվարչապետն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը:
«Գոհունակությամբ պետք է արձանագրել հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան. 2022 թվականին նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է փոխադարձ առեւտրի 20%-ը գերազանցող աճ: Մենք պետք է շարունակական ջանքեր գործադրենք այս միտումն ամրապնդելու եւ մեր երկրների միջեւ առկա պոտենցիալն առավելագույնս օգտագործելու ուղղությամբ»,- նշել է փոխվարչապետը:
Դեսպան Սխեմերսը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հայտնել նիդերլանդական կողմի պատրաստակամությունը ձեւավորված գործընկերային հարաբերություններում առավել մեծ առաջընթաց գրանցելու հարցում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-նիդերլանդական հարաբերությունների ընթացիկ օրակարգին, քննարկել են գործարար կապերի ամրապնդմանը եւ հանրային կառավարման բարեփոխումների ներդրմանը, մարդկային կապիտալի եւ պետական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր
976 դիտում
21:56 06-02-2014
Փոխվարչապետն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին
843 դիտում
20:19 16-06-2014
Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան