211652_close_icon

Արցախը մյուս երկրների պես իրավական ճանապարհով անկախացավ Խորհրդային միությունից, սակայն Ադրբեջանը չի համակերպվում այդ անկախության հետ. Թագուհի Թովմասյան

views-count1261 դիտում article-date 17:02 17-02-2023
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեի և պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: ԱԺ պատգամավորն այս մասին տեղեկացրել է իր Ֆեյսբուքի էջում կատարած գրառման միջոցով:

«Բարեկամական խմբի շրջանակներում հանդիպմանը խոսեցի Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսոր Ադրբեջանի կողմից եկող վտանգների մասին: Նշեցի, որ Արցախը Լատվիայի, Հայաստանի և մյուս երկրների պես իրավական ճանապարհով անկախացավ Խորհրդային միությունից, սակայն Ադրբեջանը չի համակերպվում այդ մտքի հետ և այդ անկախությունը չի ներում մեզ:

Դեսպանին ներկայացրի Արցախի՝ հումանիտար աղետի հետևանքով առաջացած ծանր վիճակը, սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սղությունը և մի շարք այլ խնդիրներ:

Արձանագրեցի, որ Ադրբեջանը 2020 թ. պատերազմից հետո զինված ագրեսիա է գործել՝ 3 անգամ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք. Դրա հետևանքով կորցրել ենք մի շարք տարածքներ, ջրի ակունքներ և այլն:

Բարձրացրի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Զուգահեռներ տանելով Կոսովոյի հետ՝ կիսվեցի այս հարցում Լատվիայից աջակցության ակնկալիքներիս մասին:

Գրառումից տեղեկանում ենք, որ դեսպանն իր խոսում ընդգծել է, որ ազատությունը պետք է փայփայել:

«Իբրև երկիր՝ Լատվիան իսկապես նվաճել է իր ազատությունը ու հիմա փայփայում է այն: Մենք ձեզ նույնն ենք ցանկանում, քանի որ տեսնում ենք, որ դուք էլ եք նույն ճանապարհին, և դուք գնահատում եք ազատությունը»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր