211652_close_icon
views-count1633 դիտում article-date 16:43 17-02-2023

«Ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է»․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային փոխգործության հռչակագիրն, առանց չափազանցության, պատմական նշանակության փաստաթուղթ է: Գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Ըստ Զախարովայի՝ դրանով նշանավորվել է 2 պետությունների հարաբերությունների նոր որակը:

«Սահմանվել են բոլոր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները կայունացնող գործոն են թե՛ տարածաշրջանում և թե՛ միջազգային ասպարեզում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա փոխանցմամբ, Մոսկվան և Բաքուն աշխատում են այդ փաստաթղթի դրույթների իրականացման վրա:

«Հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի կապակցությամբ ծրագրվում են մի շարք միջոցառումներ»,- ասել է Զապարովան:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը 2 երկրների դաշնակցային փոխգործության հռչակագիրը ստորագրել են Մոսկվայում 2022 թվականի փետրվարի 22-ին, ուկրաինա-ռուսական պատերազմի սկսվելուց 2 օր առաջ:

Նմանատիպ նյութեր