1354 դիտում
09:45 18-02-2023
ՔՊ-ի ներսում խուլ դժգոհությունը աճում է․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլի դիրքերը սասանվել են հենց իր կուսակցության ու աջակիցների շրջանում: ՔՊ-ի տեղական գրասենյակներում արդեն բացեիբաց հայտնվում է դժգոհություն Նիկոլի թրքասեր կեցվածքի վերաբերյալ: Տեղական կառույցների ՔՊ-ականները, այսպես կոչված, կուսակցական շարքերը որեւէ օգուտ իրենց իշխանությունից չեն ստացել, դրա փոխարեն առավոտից իրիկուն նրանք լսում են իրենց շրջապատի կողմից վիրավորանքներ, ծաղրանք եւ անգամ անեծքներ:
«Ինձ իմ շրջապատում ասում են թուրք ու ասում են, որ ես իրավունք չունեմ դրանից վիրավորվելու, քանի որ իմ ղեկավարն էլ է ասել, որ դա վիրավորական չէ: Երկրաշարժի ժամանակ օգնություն տանելն ու Արոյի՝ Անկարայում թուրքերի հետ պաչպչվելը իսկապես զզվանք է առաջացնում»,-մեզ հետ զրույցում ասում է շարքային ՔՊ-ականը, ում անունը, բնականաբար, չենք նշում:
Մեկ այլ շարքային ՔՊ-ական նույնպես վրդովված ասում է, թե՝ «Իրենք միլիոններ գռփեն, իսկ մենք առավոտից իրիկուն թուքումուր ուտենք, ինչիս է պետք, մեզ բոլորիս թուրք սարքեցին: Մարդ ամաչում է իր ընկերների կամ հարեւանների աչքին երեւալ: Հիմա ՔՊ-ից դուրս չեմ գա, որովհետեւ վախենում եմ հետապնդումներից, բայց ընտրությունների ժամանակ էս թուրքերին ձայն չեմ տալու»:
Մի խոսքով, ՔՊ-ի ներսում խուլ դժգոհությունը կամաց-կամաց դուրս է գալիս ջրի երես, եւ այդ մասին Նիկոլը լավ գիտի: Գիտեն նաեւ ՔՊ-ի վերնախավում նստածները, որոնք հենց այն գռփողներն են, ում մասին խոսում է շարքային ՔՊ-ականը:
Սակայն հասկանալի է, որ Նիկոլը իր թրքասիրությունը չի փոխելու, այլ բան է, որ հիմիկվանից փորձում է բռնապետական մեթոդներով պահպանել իշխանությունը, խեղդելով մամուլին, ընդդիմադիր կուսակցություններին ու գործիչներին: Սակայն նա էլ է հասկանում, որ ոստիկանական մահակներով իշխանությունը երկար չես պահի, առավելեւս, որ ոստիկանությունը ցույց տվեց, որ քիչ թե շատ լուրջ ուժի դեպքում ոստիկանները պատրաստ չեն զոհաբերել իրենց կյանքը, առողջությունը եւ անգամ գույքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1408 դիտում
18:08 07-06-2021
Ճապոնիայում աճում է դժգոհությունը օլիմպիական խաղերից
4678 դիտում
16:24 30-03-2014
39-ամյա խուլ կինը առաջին անգամ լսում է. ավելի քան 2,5 մլն դիտում համացանցում
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը