211652_close_icon
views-count916 դիտում article-date 13:23 19-02-2023

Արցախում շարունակվում է սննդի ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից հայտնում են, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը շարունակվում է։

Քաղաքացիները կարող են կտրոնները ձեռք բերել նաև կիրակի օրը՝ փետրվարի 19-ին։

Սպասարկման կետերը գործելու են մինչև 18։00-ն։

Նմանատիպ նյութեր