211652_close_icon
views-count1051 դիտում article-date 14:23 20-02-2023

Լեհաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել հետպատերազմյան անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային։ Այս մասին նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Վարշավա կատարելիք այցի նախօրեին ասել է Financial Times հարցազրույցում։

Դուդայի խոսքով՝  անվտանգության երաշխիքներ խոստանալը «կարեւոր կլիներ» Ուկրաինայի եւ նրա զինվորների բարոյական ոգու համար՝ «զգացողություն առաջացնելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է իրենց»։

Լեհաստանի նախագահը նաեւ Սպիտակ տանը կոչ է արել Վարշավա այցի ժամանակ «շատ վճռական արտահայտություններով» հաստատել, որ ԱՄՆ-ը անվերապահորեն աջակցում է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մասին պայմանագի 5-րդ հոդվածին, որի համաձայն՝ ցանկացած հարձակում դաշինքի անդամ պետության դեմ դիտարկվում է որպես հարձակում դաշինքի բոլոր մասնակիցների դեմ, գրել է Financial Times-ը։

Նմանատիպ նյութեր