1102 դիտում
13:54 22-02-2023
Զելենսկին ծրագրում է Վիլնյուսում մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է անձամբ այցելել ՆԱՏՕ-ի գագաթաժողով, որը տեղի կունենա հուլիսին Վիլնյուսում։ Այս մասին տեղական BNS լրատվական գործակալությանը հայտնել է Լիտվայում Ուկրաինայի դեսպանը: «Սա է մեր ծրագիրը»,- BNS-ին տված հարցազրույցում ասել է Լիտվայում Ուկրաինայի դեսպան Պյոտր Բեշտան։ Ուկրաինան հույս ունի, որ գագաթաժողովի մասնակիցները «շատ հստակ կհամաձայնեն, որ պատերազմն ավարտվելուն պես Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է դեսպանը:
Գրեթե մեկ տարի առաջ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր Զելենսկին կատարել է միայն երկու արտասահմանյան ուղեւորություն՝ դեկտեմբերին Վաշինգտոն, իսկ փետրվարին՝ Լոնդոն, Փարիզ եւ Բրյուսել: Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթաժողովին ներկա կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նմանատիպ նյութեր
787 դիտում
15:47 30-06-2023
Զելենսկին չի գնա ՆԱՏՕ գագաթաժողովին, եթե դաշինքը արիություն չցուցաբերի. Իգոր Ժովկվա
1075 դիտում
16:59 08-11-2022
Զելենսկին կմասնակցի G20-ի առաջնորդների գագաթաժողովին
Այս բաժնից
1012 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1024 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1510 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ