211652_close_icon
views-count1168 դիտում article-date 19:01 23-02-2023

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բեռլին. Նրան կընդունի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 3-ին Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի նախագահի մամլո ծառայությունը։

Բանակցությունների օրակարգի մասին աղբյուրը մարամասներ չի հայտնում։ Հայաստանի կառավարությունը առայժմ չի տեղեկացրել սպասվող այցի մասին։ Վերջին անգամ Հայաստանի վարչապետը Բեռլին է այցելել մինչև 44-օրյա պատերազմը։

Նմանատիպ նյութեր