Սպիտակ տունն արձագանքել է Չինաստանի 12 կետանոց խաղաղության ծրագրին
Սպիտակ տունը մեկնաբանել է Ուկրաինայի համար «խաղաղության ծրագրի» չինական տարբերակը, որը ներկայացվել է այսօր ու բաղկացած է 12 կետից։
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Չինաստանը կարող է կանգ առնել առաջին կետի վրա, այն է՝ հարգել բոլոր ազգերի ինքնիշխանությունը. այս մասին հայտնում է CNN-ը։
«Դե, իմ առաջին արձագանք Չինաստանի խաղաղության ծրագրին այն է, որ նրանք կարող են կանգ առնել առաջին կետի վրա, այն է՝ հարգանք բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ», - ասել է Սալիվանը:
Սալիվանի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը «կարող է ավարտվել վաղը», եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի նկատմամբ հարձակումը և դուրս բերի իր զորքերը։
«Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա, ՆԱՏՕ-ն չի հարձակվել Ռուսաստանի վրա, ԱՄՆ-ն չի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ընտրության պատերազմ էր, որը սկսել է Պուտինը», - ընդգծել է պաշտոնյան:
Հիշեցնենք , որ Չինաստանը ներկայացրել է իր դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը հրապարակվել է երկրի ԱԳՆ կայքում։