211652_close_icon
views-count1069 դիտում article-date 20:47 27-02-2023

ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակի հետ

Փետրվարի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլվել է խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերում։

Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության վերաբերող հարցերի շրջանակ:

ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի Հանրապետության ջանքերը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

 
 

 

Նմանատիպ նյութեր