211652_close_icon
views-count1168 դիտում article-date 19:02 28-02-2023

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի հետ մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղու վերաբացման հանդիսավոր արարողությանը:

«Սահմանապահը՝ սահմանին կանգնած մեր զինվորը, մեր սրտում միշտ իր հատուկ տեղն ունի։ «Հաղթանակ» զբոսայգու փառքի ծառուղին նշանավորում է մեր սերն ու հարգանքը դեպի սահմանապահը, և այն մեր երախտիքի տուրքն է նրանց:

2022թ. շինբարեկարգման ծրագրերով համայնքը նախաձեռնել էր Սահմանապահների ծառուղու հիմնանորոգման աշխատանքներ. անցկացվել են արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգեր, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, կանգնեցվել է խորհրդանշական արձան՝ հայ սահմանապահն իր շան հետ:

Հուշակոթողի հեղինակն, ի դեպ, ապրիլյան պատերազմի մասնակից, գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Վահանյանն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխքաղաքապետը:

Նմանատիպ նյութեր